Շատ բան կգրեն, հետո՞ ինչ, ծիծաղելի է. Աստղիկ Գևորգյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Լուրեր

08.05.2024 | 12:12
Զինծառայողի դի է հայտնաբերվել զորամասում, Փաշինյանը մեկնեց Մոսկվա․ ԼՈՒՐԵՐ
08.05.2024 | 12:10
Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացրել սուբվենցիոն հերթական ծրագրերի իրականացման նպատակով
08.05.2024 | 11:55
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
08.05.2024 | 11:48
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ. Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2024 | 11:35
Բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
08.05.2024 | 11:33
Հայաստան ապրիլ ամսին այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ
08.05.2024 | 11:22
Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնել
08.05.2024 | 11:10
Ռուսական բանակը հրթիռներով ու «Շահեդ»-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային
08.05.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.05.2024 | 10:50
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ․ նախատեսվում է Պուտինի հետ երկկողմ հանդիպում
08.05.2024 | 10:42
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը
08.05.2024 | 10:30
Բագրատ սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիների երթն այսօր Չարենցավանից կուղևորվի Աբովյան
08.05.2024 | 10:19
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
08.05.2024 | 10:11
Ներդրումներ Հայաստանում. Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է երկրի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2024 թ.
08.05.2024 | 09:54
Փաշինյանը հրապարակել է ՀՀ ազգային արժեքների իր ցանկը
Բոլորը

Հայաստանի Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, այն է՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը, կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը։

Աստղիկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Factor.am-ի հետ զրույցում Աստղիկ Գևորգյանը նշեց, որ իրեն մեղադրանք առաջադրվել է շատ ավելի վաղ, պարզապես մամուլն է այդ մասին հիմա տեղեկանում, ավելին՝ գործն արդեն մոտենում է ավարտին, հնարավոր է՝ հաջորդ շաբաթ ավարտվի:

«Ծիծաղելի է ուղղակի, սուտ բաներ են, ասելիք չունեն… թողեք, թող պաշտոնական տեղեկատվություն լինի, նոր հարցազրույց կտամ։ Սա ի՞նչ գործ է որ։ Գիտեք՝ մեղադրանքի մեջ շատ բան կգրեն, հետո՞ ինչ: Պետք էր իրենց գրել, գրել են։ Այս ամենը գրողին անհրաժեշտ էր հենց այս աղմուկը: Ես բացարձակ որևէ մտավախություն չունեմ»,- ասաց Ժուռնալիստների միության նախկին նախագահը՝ հրաժարվելով  իրեն առաջադրված մեղադրանքից այլ մանրամասներ հայտնել։

Ավելի վաղ գրել էինք, որ ըստ Ժուռնալիստների միության նոր նախագահ Սաթիկ Սեյրանյանի՝ Հայաստանի Ժուռնալիստների միության տարածքների հիմնական մասը, կարելի է ասել, այլևս Միությանը չեն պատկանում։

«Ժամանակին կնքվել են ստրկատիրական, նվաստացուցիչ պայմաններով պայմանագրեր, որոնք լուծելը շատ բարդ ճանապարհ է խոստանում։ Ժուռնալիստների միությունում տարիներ ի վեր կոպեկներով տարածքներ են վարձակալվել»,- նշել է Սեյրանյանը։

Աղավնի Սուքիասյան